Հակոբ Պարոնյանի Անվան Երաժշտական Կոմեդիայի Պետական Թատրոն
Թատրոն
Կարևոր է իմանալ
ք․ Երևան Վազգեն Սարգսյան փող 7
1941թ-ին հիմնադրվում է Երևանի երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը։ Առաջին ներկայացումը, որը բեմադրվել է թատրոնում, եղել է Վ. Վալենտինովի «Հրե քրմուհի» օպերետայի բեմադրությունը։ 1962թ-ին թատրոնը անվանակոչվել է Հակոբ Պարոնյանի անունով։
Թատրոնի գլխավոր ռեժիսորը Հակոբ Ղազանչյանն է, տնօրենը՝ Կարո Շահբազյանը։ Դերասանական կազմի մեջ են մտնում անվանի դերասաններ՝ Մարիամ Ղազարյանը, Բորիս Պեպանյանը, Տիգրանուհի Տեր֊Մարկոսյանը, Ռոբերտ Ղամբարյանը, Ժասմեն Ասրյանը և այլ սիրելի արտիստներ։ Թատրոնը մասնակցել է տարբեր երկրներում՝ ԱՄՆ-ում, Սիրիայում, Իրանում, Վրաստանում և Երևանում անցկացվող միջազգային փառատոների և արժանացել բազմաթիվ մրցանակների։
5.0
Աշխատանքային օրերը՝ երեքշաբթի-կիրակի
Աշխատանքային ժամերը՝ 11:00-19:00